Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Համազգային միասնության փոխարեն՝ դրա պատրանք

Համազգային միասնության փոխարեն՝ դրա պատրանք
28.11.2014 | 18:34

Այս տարի ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2014-ն արձանագրել է 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: 2013-ին 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել էր 22 661 372 ԱՄՆ դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:
Թվերի տարբերությունն էական է, սակայն խնդիրը նույնիսկ թվերը չեն:
Եթե երևույթը դիտարկենք բովանդակային հարթության մեջ, դժվար չէ նկատել, որ այս հեռսուսատամարաթոնը համազգային միասնության ակցիայի փոխարեն՝ կապկում է հարկահավաքության ինչ-որ գործընթացի: Հիմնականում «մուծվում» են հայաստանցի ու սփյուռքահայ գործարարներ՝ առաջինները «պետպատվերի», երկրորդները՝ որոշակի ակնկալիքների դիմաց:
Ասածս այն է, որ հեռուստամարաթոնը դարձել է ոչ թե համազգային համախմբման ակցիա, այլ Հայաստանի իշխանության նկատմամբ դրսևորվող վերաբերմունք: Ընդ որում, վերաբերմունք դրսևորողները ոչ թե հայաստանցի կամ սփյուռքահայ շարքային մարդիկ են, այլ ունևոր խավը:
Իհարկե, թվերի անկումը կարելի է բացատրել համաշխարհային տնտեսական ճգնաժամով, «գոտիները սեղմելու» ցանկությամբ, բայց, առաջին հերթին, պատճառը պետք է որոնենք մեր մեջ: Հայաստանը որպես պետություն, շարունակում է արժեզրկվել, մարդիկ չեն վստահում պետական այն ինստիտուտներին, որոնք ծախսելու են իրենց նվիրաբերած փողն ու գերադասում են ուղղակի օգնություններ կատարել՝ տրանսֆերտների և մասնավոր բարեգործությունների միջոցով: Մյուս կողմից՝ պետությունը հետևողականորեն հավատարիմ է մնում հեռուստամարաթոնի անկցկացման հնացած ձևաչափին՝ հարուցելով հազարավոր մեր հայրենակիցների զայրույթը: Ամենամյա հեռուստամարաթոնները չձևավորեցին համազգային համախմբման գաղափար, փոխարենը՝ պետությունը նմանվեց «հարկահավաքի», ով տարին մեկ՝ պլանից դուրս, մտնում է գործարարի գրպանը…


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ